INTERGOVAZD.RU գովազդային ցանցի մասնակցի պայմանները



   Ներքոհիշյալ կանոնները պարտադիր են INTERGOVAZD.RU գովազդային ցանցի բոլոր մասնակիցների համար :

      INTERGOVAZD.RU գովազդային ցանցի ադմինիստրացիան իրավունք է վերապահում, առանց բացատրության մերժել ցանկացած ներկայացրած հայտը :
    Դրանից խուսափելու համար ուշադիր ծանոթացեք մասնակցի համար նախատեսված բոլոր պայմաններին և հետևեք նրանց ապագայում :


Գովազդային ցանցին միանալու համար կայքը պետք է.

   - ունենա ամենօրյա գոնե 1 այցելու ;

   - գտնվի վճարովի կամ անվճար հոսթինգում ;

Գովազդային ցանցին չի թույլատրվում միանան այն կայքերը, որոնք.

   - հակասում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը ;

   - ունեն վիրավորական բովանդակություն ;

   - պարունակում են ոչ ստույգ տեղեկություններ, որը կարող է ապակողմնորոշել այցելուին ինչ որ ապրանքի կամ ծառայության մասին;

   - այցելուների համակարգիչների մեջ տարածում են վիրուսներ և այլ վնասակար ծրագրեր :

   - այցելուներին առաջարկում են վճարներ գովազդվող կայք անցնելու համար : Կամ խաբեությամբ այցելուին ստիպում են անցում կատարել գովազդային կայք ;

Գովազդային հայտարարությունները պետք է տեղադրվեն Ձեր կայքում պահպանելով հետևյալ պայմանները.

   -կայքը չպետք է պարունակի այնպիսի (Html, PHP, Javascript..) կոդ, որը կխանգառի գովազդների նորմալ ցուցադրմանը ;

   -չի թույլատրվում տեղադրել գովազդային կոդը ուրիշ կայքում : HTTP_REFERER - ը ստուգվում է :

   -չի կարելի փոխել գովազդում գտնվող հիպերհղումը : Չխոչնդոտել այցելուին անցնել այն կայքերը, ուր տանում են գովազդում գտնվող հղումները ;

   -Խստիվ արգելվում է գովազդի ցանկացած խմբագրումը, հեռացումը կամ ֆիլտրերի օգտագործումը ;

   -չի թույլատրվում օգտագործել ավտոմատ անցումներ կատարող և նմանատիպ այլ ծրագրեր ;

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !



   Կանոնների խախտման դեպքում, INTERGOVAZD.RU գովազդային ցանցը իրեն իրավունք է վերապահում դադարեցնել գովազդների ցուցադրումը կայքում կամ ձեռնարկել այլ միջոցներ պաշտպանելու իր գովազդատուների իրավունքները :






Գլխավոր | Գովազդատուներին | Կայքերի տերերին | Գործակալներին | Օգնություն | Մասնակցելու պայմանները


intergovazd.ru@gmail.com
© Պատրաստեց: Բ. Դալլաքյան
b.dallaqyan@gmail.com